Վարդիթեր.
Հանդիսանում եմ Հասարակական Կազմակերպություն, որտեղ չկա գրանցված աշխատող: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով ես վարձակալության կկարողանամ հանձնել ֆիզիկական անձին տարածք։ Ոչ ռեզիդենտ հարկատու եմ։ Հարկայինի հետ ինչ պարտավորություններ կունենամ, և ի՞նչ տեսակ պայմանագիր պետք է կապվի վարձակալի հետ՝ նոտարով թե՞ կադաստրով հաստատված, ի՞նչ % մուծումներ է անհրաժեշտ ՊԵԿ-ին և ի՞նչ հաշվետվություն է անհրաժեշտ տալ: Կանխավ շնորհակալություն:
ՀԿ-ները գործում են շահութահարկի դաշտում, ֆիզ. անձին տարածք վարձակալության տալը կհարկվի տասը տոկոսով, և պետք է դուրս գրեք հաշիվ վավերագիր հաշվարկային փաստաթուղթ: Պայմանագիրը կարող եք կնքել և՛ նոտարով, և՛ կադաստրով, սակայն կադաստրային գրանցում պետք է ապահովեք, քանի որ գույքահարկի հարց էլ կա: Այդ եկամուտը տարեկան շահութահարկի ու ՀԿ հաշվետվությունով կներկայացնեք մինչև 2021թ. ապրիլի 20-ը:
Տիգրան ջան, եթե ՀԿ-ն գործում է շահութահարկի դաշտում, ի՞նչ 10 տոկոսի մասին է խոսքը, և ինչու՞ հաշիվ վավերագիր։
Հաշիվ վավերագիր, քանի որ ԱԱՀ վճարող չէ, շահութահարկի դրույքաչափը գույքի օգտագործման տրամադրումից, որպես պասիվ եկամուտ 10 տոկոս է, ՀՕ հ.125 մաս 4, գրել է ոչ ռեզիդենտ հարկատու է:
Ոչ ռեզիդենտը հաշվի չէի առել, շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Իսկ կպարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք “ոչ ռեզիդենտ հարկատու” ասելով։ Արդյո՞ք կազմակերպությունը գրանցված է այլ երկրում։