Արմինե․
Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ծանուցագիր է ստացել, որ չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է հանձնել նշված հաշվետվությունը, եթե հանրային միջոցներից ստացված գումարները չեն գերազանցել 5 միլիոն դրամը։ Եվ այդ դեպքում ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել՝ “246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”, թե “251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”։ Շնորհակալություն։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 24.Կազմակերպության գործունեության հաշվետվությունը
4. Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:
Ձև 251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության չի գործում 01.01.2020թ-ից։
ՀԿ-ները ներկայացնում են նաև շահութահարկի հաշվետվություն ձև 240: