Մարինե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք. ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել (սուրճի ընդմիջում) և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյո՞ք դրա համար պետք է 11 տոկոս եկամտահարկ վճարի: Խնդրում եմ հնարավորության դեպքում ասեք նաև, թե որ օրենքով կամ որոշմամբ է դա ամրագրված: Շնորհակալություն:
Եթե ունեք բոլոր հիմնավորող փաստաթղթերը, ուրեմն ոչ մի հարկ չի հաշվարկվում, գանձվում, 11 տոկոսը նախատեսված է շուկայից ձեռքբերված` առանց փաստաղթերի գնումների համար:
Լրիվ հիմնավոր ծախսեր են, ոչ մի եկամտահարկի կարիք չկա e-accounting շնիկ keysolutionsllc.org
Շնորհակալություն: