Աննա.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ):
1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ
2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր
3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում
Կանխավ շնորհակալ եմ:
Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:
Սակայն, եթե գործարքը ինքնին ազատված է ԱԱՀ-ից, պարտավորություն չի առաջանում: