Լիլի. Բարև ձեզ: ՀԿ-ի հաշվապահներ կա՞ն էջում: Ինձ մի հարց է հետաքրքիր` եթե ՀԿ-ում աշխատող չկա` տարեկան քանի՞ հաշվետվություն է ուղարկվում ու ի՞նչ: Կիսվել՝ Նման նյութեր՝ Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի Ա/Ձ-ն հաշվետվություն պե՞տք է արդյոք ներկայացնի
Ինձ էլ է հետաքրքիր, որ խնդրեմ հաշվապահներ ջան չե՞ք օգնի։
Պետք է ներկայացնեք այս 2 հաշվետվությունները 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության
240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի:
Գրել եմ արդեն, պետք է որ տեսնեք:
Քանի որ գրածս դեռ չի երևում ասեմ 240 ու 246 ձևերն են ներկայացվում:
Իսկ եթե նոր է բացվել, տարվա սկզբին ուղարկելու չկա՞:
Ոչ, տարին կավարտվի նոր կներկայացնեք, իսկ աշխատող գրանցելուն դա չի վերաբերում:
Իսկ վերջնաժամկետը ե՞րբ է։