ՀԿ հաշվետվություն

Մերի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հասարակական կազմակերպության հաշվետվություններին: Խնդրում եմ օգնեք հասկանալ` 2019-ին գրանցված ՀԿ-ն չունի ո՛չ գույք, ո՛չ էլ անդամավճարներ, չի ունեցել նաև որևէ տեսակի դրամական ներդրումներ: Այս տարի մի դասասենյակի համար ձեռք է բերել գույք, որի համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ և տրամադրվել է հանձման-ընդունման ակտ, գույքի գումարը տրամադրվել է մի ֆիզիկական անձի կողմից: Խնդրում եմ օգնեք հասկանալ` ո՞ր հաշվետվության ձևն է անհրաժեշտ լրացնել և եթե հնարավոր է` ինչպե՞ս։ Կանխավ և անչափ շնորհակալ եմ 😊

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մերի

Շնորհակալ եմ 240-ը մինչև 20.04 չէ՞, գույք չունենք:

Tigran

Այո,  240 ձևը մինչև 20.04.22,: Եթե փոքրարժեք ու արագամաշ գույք չեք ստացել, այլ երկարաժամկետ գույք է, տվյալները ոնց կա լրացրեք:

Ալլա

Դուք հանդիսանում եք շահութահարկ վճարող, այսինքն` պետք է հանձնեք շահութահարկի հաշվարկ բոլոր տարիների համար, անկախ նրանից գործունեություն իրականացրել եք, թե՝ ոչ։ Տարվա ընթացքում ստացել եք հաշվարկային փաստաթուղթ դա ձեզ համար ծախսային հոդված է, տվել եք ապրանք պետք է ներկայացնեիք հաշիվ դիմացի կողմին, դա ձեզ համար եկամուտ է։

Մերի

Բարև Ձեզ, հարգելի Ալլա: Անչափ շնորհակալ եմ մեկնաբանության համար, օրենսդրական մասով անելիքներս գիտեմ, ուղղակի հաշվետվաձևը 246, թե՞ 251։

Tigran

Ես էլ եմ գրել պատասխան, բայց չի երևում որ կարդայիք:

Մերի

Շնորհակալ եմ, ցավոք չի երևում, բայց շատ կարևոր է նաև Ձեր կարծիքը:

Tigran

246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության ձևը ևս 240-ի հետ պետք է ներկայացնեք,ես գրել եմ ավելի շուտ բայց այն մինչև հիմա չի երեևում:

Մերի

Շնորհակալ եմ

Ներսես

Այո, շահութահարկի հաշվարկ պետք է ներկայացնեք յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ, Ձեր եկամուտները և ծախսերը արտացոլեք շահութահարկի հաշվետվյության մեջ։

Մերի

Մերսի

Karine

Դուք որպես ՀԿ ներկայացնելու եք յուրաքանչյուր տարվա համար շահութահարկի հաշվետվություն մինչև 20,04,2022թ․ Ներկայացնելու եք Ձև 204 և 246

Մերի

Շատ շնորհակալ եմ Կարինե ջան ❤