Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ՀԿ-ի խորհրդի անդամները համարվու՞մ են կազմակերպության անդամ կամ կարո՞ղ է խորհրդի անդամը միաժամանակ դիմել և դառնալ կազմակերպության անդամ:
Հասարակական կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք: ՀԿ-ի խորհրդի անդամները ո՞վքեր են։ Կազմակերպության կառավարման մարմիններն են՝ Ժողովը և գործադիր մարմինը։ Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին։ Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է նրա մշտապես գործող մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերստուգող մարմնում:

Այդ դրույթները պետք է ամրագրված լինեն կազմակերպության կանոնադրությամբ ու համապատասխան օրենքով: