Խաչատուր․
Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Խաչատուր․
Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀԿ-ի կողմից հիմնադրված ՍՊԸ-ից ստացվող շահաբաժինը պետք է ծախսել ըստ ՀԿ-ի կանոնադրական նպատակների:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Հոդված 8. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը
1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
Իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված շահաբաժինը կհամարվի հարկվող եկամուտ։
ՀԿ-ները իրավունք ունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։