Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել:
Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:
Այո, անպայման ձեռք բերման ՀԴՄ-ի վրա ասեք թող նշեն Ձեր ՀՎՀՀ-ն, որ կարողանաք ծախս ճանաչել: Եթե կանխիկով հասույթ չեք ընդունում, ողջամիտ է, կարող էիք ՀԴՄ չունենալ, սակայն օրենքով է սահմանվել, որ անձանց ծառայությունների մատուցման դեպքում այն պետք է ունենալ:
Եթե ՀԴՄ-ի վրա Ձեր ՀՎՀՀ-ն նշված է՝ այո, կարող եք ծախսագրել:
Ապրանքների դիմաց, եթե վճարումը կատարվում է փոխանցումով այդ դեպքում հդմ-ը ունենալը պարտադիր չէ:
Եթե չեք ունենալու կանխիկ մուտքեր, ապա ՀԴՄ կարիքը չկա։
Ոչ կանխիկ գործարքների համար ՀԴՄ պետք չի, իսկ գնումների դեպքում անհրաժեշտ է, որ Ձեր ՀՎՀՀ-ն նշված լինի ծախսագրելու համար։