Տիգրան.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տիգրան, տալիս եք սոցի և եկամտահարկի հաշվետվություն մինչև հունվարի 20-ը, դա եռամսյակի համար, և տարեկան շահութահարկի հաշվետվություն, որի համար մինչև ապրիլի 15 ժամանակ ունեք:
Հարգելի գործընկեր,
Շահութահարկի պարզեցված ձևի մեջ չկա համապատասխան տող, որպեսզի ես լրացնեմ: Դրամաշնորհը չհարկվող եկամուտ է: Ողջ գումարը ծախսվել է միջոցառման համար հյուրանոցային ծախսերի, ճանապարհածախսի, աշխատավարձի և գրենական պիտույքների համար: Կարո՞ղ եք հուշել` այս գումարը ո՞ր տողում պետք է ֆիքսվի շահութահարկի պարզեցված ձևի: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Տիգրան, եթե գտել եք այս հարցի պատասխանը, խնդրում եմ, ինձ էլ տեղյակ պահեք, ես էլ եմ այժմ Ձեր իրավիճակում:
Իսկ հնարավո՞ր է, որ ասեն, որ հաշվետվությունները ընդունում են փետրվարից, քանի որ ես տարել եմ, ասել են` փետրվարի մեկից են ընդունում, և ես որևէ գործունեություն չեմ իրականացնում և եռամսյակային հաշվետվություն չեմ ներկայացրել, բայց չընդունելու պատճառով և ոչ չուզենալու: Եվ ի վերջո ՀԿ ներկայացնում է 2՞ հաշվետվություն: Եվ որո՞նք: