Accountant.am

Վիգեն․

Բարև Ձեզ, եթե Հասարակական կազմակերպությունը գնումներ է կատարել, սակայն կտրոնի վրա ՀՎՀՀ-ն չի նշվել, արդյո՞ք վավեր կհամարվի այդ կտրոնը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ծախսագրման համար այն չի կարող համարվել հիմք:

Վիգեն

Հարգելի Ալլա, իսկ եթե միայն վաճառողի ՀՎՀՀ-ն է նշված, գնողինը՝ ոչ, այս դեպքու՞մ:

Տիգրան

Կտրոնի վրա ո՞ր կողմի ՀՎՀՀ-ն չի նշվել՝ գնորդի՞, թե՞ վաճառողի: Վաճառողի համար պարտադիր է:

Վիգեն

Գնողի ՀՎՀՀ-ն չի նշվել:

Տիգրան

Այսինքն՝ ցանկացել եք ՀԴՄ-ի տեսքով հաշվարկային փաստաթուղթ ստանալ, չեք ստացել, իսկ իրենք դրա ծրագրային հնարավորությունը ունեցել են:

Վիգեն

Այո:

Տիգրան

Թող Ձեզ էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեն, Դուք էլ հաստատեք Ձեզ մոտ:

Մարինե

Դա ծախս չի համարվում, դա ծախսագրելուց պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարել, որպես առանց փաստաթղթերով հիմնավորված ծախս:
Որպեսզի այդ հարցը լուծվի, դիմեք վաճառող կողմին, թող այդ գործարքի համար հաշիվ դուրս գրի:

Վիգեն

Հարգելի Մարինե, շնորհակալ եմ պատասխանի համար։

Մի հարց ևս՝ այդ 20 տոկոսի հետ կապված. որտե՞ղ և ո՞ր կետով կարող եմ կարդալ այդ ծախսագրման հարցով։

Շնորհակալություն:

Մարինե

ՀԴՄ-ի կտրոնը կարող եք ներկայացնել վաճառողին, դրա հիման վրա նա կգրի հաշվարկային փաստաթուղթ, Դուք էլ կստորագրեք, իհարկե էլեկտրոնային, այդ դեպքում կարող եք ծախսագրել: