ՀԾ-ում ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ գումարը պետք է մուտքագրել

Անի․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հիմնական միջոց ենք գնել հարկային հաշվով: Սարքավորման արժեքը 240 000 դր․ է, ներառյալ՝ ԱԱՀ: ՀԾ համակարգ մուտք անելիս հիմնական միջոցներ բաժնում ֆինանսական և հարկային հաշվառման դաշտերում ո՞ր թիվը պետք է մուտք անել՝ ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ: Ասեմ, որ taxservice համակարգից ներբեռնել եմ հաշիվը ՀԾ, ստացված հաշիվների մեջ ձևակերպել եմ պահեստի մուտք, տվել եմ ձևակերպումներ 1114-5215, 2261-5216: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ֆինանսական հաշվառման մասով լրիվ գումարը ԱԱՀ-ով: Շահութահարկի մասով ԱԱՀ-ով, ԱԱհ մասով միայն ԱԱՀ-ն:

Ալլա

Եթե հիմնական միջոց եք ձեռք բերել չպետք է պահեստ մուտք անեք, այլ պետք է հիմնական միջոցի ձեռք բերում և շահագործման հանձնում անեք, իսկ մուտքագրվող գումարը կախված է նրանից, թե դուք հարկային որ համակարգում եք գործում։ Եթե հատուկ համակարգում եք գործում, ապա պետք է մուտք անեք ԱԱՀո-վ գումարը, իսկ եթե հարկման ընդհանուր դաշտում, ապա առանց ԱԱՀ գումարը։

Լիլիթ

Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ն չի ներառվում գնի մեջ։

Nerses

Եթե ԱԱՀ-ով եք հարկվում՝ հիմնական միջոցի ինքնարժեքի մեջ չեք ներառելու ԱԱՀ-ն: