Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Սերգեյ.

Աշխատողը գնացել է բյուլետեն 08․07-ից մինչև 21․07․2020թ․, աշխատում է մեր մոտ 3 ամիս: Հաշվարկի ժամանակ՝
1. միջին աշխատավարձը պետք է բաժանել 3-ի, թե՞ 12-ի:
2. Եթե 3 ամիսների ենք բաժանում, ապա ստանալիք գումարը կազմում է 12 000 դրամի չափ, օրենքով կա ինչ ո՞ր կետ, որ նա պետք է ստանա նվազագույն աշխատավարձի 50%-ը կամ լրիվ 68 000 դրամ:
Կխնդրեի պարզաբանել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

2. Իսկ այլ տեղում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված աշխատող եղե՞լ է, որպեսզի այնտեղից տեղեկանքով տվյալներ ներկայացնի և դրա արդյունքում գոնե միջին աշխատավարձի թիվը մեծանա ու դրանից բխող տոկոսաչափը ևս: Օրենքով նվազագույնի հետ կապված կետը վերաբերում է մայրության նպաստներին, ու ոչ թե հիվանդության բյուլետենին:

Սերգեյ

Ոչ, Տիգրան ջան:

Գայանե

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով, ըստ որի վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սերգեյ

Ունենք սեզոնային աշխատող, կրճատել ենք դեկտեմբեր ամսին և ընդունել աշխատանքի մարտին, նրա բյուլետենը ո՞նց եմ հաշվելու՝ մարտից-հուլիս, թե՞ պետք է հետ գնամ անցած տարի:

Anushik

Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (ԱՆԿԱԽ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐ և ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը՝ բացառությամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերի:
Պետք է հետ գնաք 12 ամիս, կարող եք ներառել նաև անցած տարին:

Alla

Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Եթե միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:
Հակառակը անաշխատունակության նպաստի համար չկա ֆիքսած, բայց մայրության նպաստի համար կա։

Սերգեյ

Ալլա ջան, մի հատ ուրիշ հարց. ունենք սեզոնային աշխատող, կրճատել ենք դեկտեմբեր ամսին և ընդունել աշխատանքի մարտին, նրա բյուլետենը ո՞նց եմ հաշվելու՝ մարտից-հուլիս, թե՞ պետք է հետ գնամ անցած տարի:

Anushik

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից(նշեմ խոսքը կեղտոտ գումարի մասին է):