Ռոբերտ․
Բարև Ձեզ։ Մեկ հարց ունեմ․ ես ամսի 26-ից մինչև այս ամսվա 1-ը եղել եմ վատառողջ և գտնվել եմ բյուլետենի մեջ, բայց հիմա պոլիկլինիկայից ինձ ասում են, որ բյուլետենի թուղթ չունեն՝ քաղաքապետարանը չի տվել։ Խնդրում եմ, եթե ծանոթ եք խնդրին՝ հուշեք ի՞նչ կարող եմ անել, կազմակերպությունը հասկանալի պատճառով պարզաբանությունս չի ընդունում։
Կանխավ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ, Ռոբերտ: Պետք է գործատուին ներկայացնեք բժիշկի կողմից Ձեր հիվանդությունը հաստատող թուղթ, որպեսզի Ձեր բացակայությունը համարվի հարգելի, մինչև որ պոլիկլինիկան կտրամադրի անաշխատունակության թերթիկը: Այո, հիմա կա այդ խնդիրը՝ պայմանավորված կորոնավիրուսի աճով: Գործատուն առանց անաշխատունակության թերթիկի (վարդագույն թղթի) չի հաշվարկելու նպաստը, պետք է հետո անպայման ներկայացնեք այն:
Այո գոնե պոլիկլինիկայից տեղեկանք տարեք հիվանդ վիճակում՝ ըստ օրերի, գտնվելու մասին, բլանկ չունենալը դա ձեր մեղքը չէ: Գոնե անհարգելի բացակա չեք դիտվի: