Հիվանդաթերթիկը երկարաձգվել է

Աստղիկ․

Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ արձակուրդը հաշվարկվում է աշխատանքային օրերով, ուստի դուք տրամադրել եք 20 օր արձակուրդ 01-28 դեկտեմբերի, իրեն հատկացված չօգտագործված արձակուրդի օրերը ինքը պետք է ստանա 03.01.2022թ-ից, քանի որ մինչև 01.01.2022թ գտնվել է բյուլետենի մեջ, իսկ հունվարի 1 և 2 ոչ աշխատանքային օրեր են։

Անահիտ

Քանի որ 1-2-ը տոնական օրեր են, ապա 20 օր հաշվեք 03.01.2022-ից:

Tigran

Աշխատանքային օրերով պետք է հաշվեք երկարաձգման ժամկետը: