Հիվանդաթերթիկ

Արմինե.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, ստացել աշխատավարձ հունիս, հուլիս ամսիների համար 93 500դր.(յուր. ամսին)։ Օգոստոսի 11-23-ը (9օր) ներկայացրել է հիվանդության թերթիկ։ Այս 2 ամսից միջին ամսականը ցածր է լինում նվազագույն աշխ-ձից և ըստ նպաստների օրենքի՝ ցածր լինելու դեպքում վերցնում ենք նվազագույն աշխ-ձի չափը։ Տվյալ դեպքում քանի որ միայն եկամտային է պահվում՝ 68 000-ից ստացա 87 179-ի, իսկ դրա 80%-ը՝ 69743÷21=3321
5օր գործատուն 16 605,
4օր բյուջեի հաշվին 13 284,
հանած եկամտայինը 6 575 մաքուր՝ 23 314,
գումարած նաև աշխատավարձը մնացած օրերի:
Կասե՞ք ճիշտ է արված, եթե ոչ, ո՞րն է ճիշտ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Արմինե։ Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Այսինքն՝ միջինը պետք է պակաս չլինի նվազագույնի հիսուն տոկոսից, ոչ թե նվազագույնից։ Տվյալ դեպքում՝ 187000/12=15583, ցածր է, որպես միջին վերցնում ենք 43590 դրամը, 43590*80%/21*9=14945, եկամտային հարկ՝ 3 288 դրամ, վճարման ենթակա գումար՝ 11 657 դրամ (5 օրը գործատուի միջոցների հաշվին, մնացածը՝ բյուջեի)։

Ալլա

Միջինը գալիս է 93500դրամ, չէ որ երկու ամիս է ստացել։ 93500*80%=74800դրամ/21=3562դրամ միջին օրական։

Ալլա

Ճիշտ է նշել Մարիաննան, հիվանդության նպաստի դեպքում, միջինը որոշելից բաժանվում է 12 ամսվա վրա, անկախ աշխատած ամիսների թվի, առաջնորդվեք այդ սկզբունքով։

Tigran

Համաձայն չեմ, քանի որ կստացվի ի վնաս աշխատողի, այն որ օրենքի 22 հոդվածով սահմանված չեն թե 12 ամսից պակասի դեպքում ինչպես հաշվարկել միջինը, չհաշված այն, որ լրացուցիչ պետք է վերցնել նախորդ գործատուի տվյալները: Հետևաբար միջինը որոշելիս կիրառելի է ԱՕ հ.195-ի մաս 2-ի այն դրույթը, ըստ որի, եթե միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Ինչպես նաև 1, Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի հ.2 մաս 1. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով, 2 1. ԱՕ հ. 4 մաս 1 Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:

Մարիաննա

Հարգելի Տիգրան, այդ պատճառով էլ նոր օրենքով փոփոխություն է կատարվել, որ նվազագույնի 50 %-ից ցածրի դեպքում վերցնենք 50 %-ը, որ համեմատաբար միջին գումար գոնե ստանա աշխատողը, թե չէ առաջ 10 000 դրամ էլ լիներ միջինը, կիրառում էինք ու հաշվարկի վերջում վճարման ենթական չնչին գումար էր ստացվում։ Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը կիրառելի է արձակուրդային, վերջնահաշվարկ կատարելիս, իսկ նպաստների դեպքում հստակ գրված է, որ բաժանվում է 12-ի, եթե նշված չլիներ, որպես լուծում գուցե և համարեինք միջինի հաշվարկման հոդվածը։

Tigran

Ժամանակավոր անաշխատունակությունը աշխ. հարաբերությունների տարրերից է, դրա համար էլ նաև հարցի իրավակարգավորումների փոխազդեցությունն եմ ներկայացրել, ԱՕ-ում կա օրենքի անալոգիայով կիրառման հոդված՝ նայեք հ.10-ը: Իսկ որտե՞ղ է գրված, որ նպաստների դեպքում բաժանվում է 12-ի, տեղը գրեք համոզվեմ, հոդված 22-ում կամ 1024 որոշման մեջ նման պարբերություն չեմ կարդացել: Հարց տվողը որպես ելակետային տվյալ չի նշել անգամ հարցը վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված աշխատողի մասին է, թե այլ: Օրենքի 22 հոդվածով կարգավորում սահմանված չէ, եթե նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսները 12 ամսից պակասի դեպքում ինչպես հաշվարկել միջինը, ենթադրելով, որ նախորդող գործատու էլ չկա: Հետևաբար պետք է առաջնորդվել այս ու վերևում գրված դրույթներով:

Լիլիթ

Տիգրան ջան, ոնց եմ կիսում Ձեր կարծիքը, այս հարցի շուրջ շատ եմ վիճել: Հիմա արդեն փորձում եմ շրջանցել դրան վերաբերող քննարկումները: Ձեր գրածը չզլացա կարդացի, համամիտ եմ ամեն կետի հետ:

Tigran

Լիլիթ, հարգելի, ուրախ եմ, որ համաձայն ես իմ հետ ու ասեմ էլի մարդ կա, գուցեև մարդիկ որ համաձայն են: Էդ իրավական նրբություններին, որ տիրապետեն չեն վիճի, ու ստացվում է, որ հենց դիտավորյալ օրենքում ոչ լրիվ ամիսների դեպքը չեն գրել, իսկ ով իմ ասած դրույթներով կհիմնավորի, որ ոչ 12 ամիսների դեպքում ինչպես հաշվել, իմացած եղի, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը հանգիստ կընդունի այդ հաշվարկները: Ինչ անեմ որ կան մարդիկ ոչ դատական պրակտիկայի նյութեր են կարդացել, ոչ էլ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի նյութերին են ծանոթ, ոչ էլ անձամբ դրանց գոնե մասնակցել են, հիմա էլ առիթ ունեմ դատական գործով: Էս իմ վերևի գրածներով կարող ես վերցնել ու լրիվ իրավական հիմնավորումները օգտագործել, մարդիկ ժամանակին կիրառման առիթ չեն ունեցել ու ծանոթ չեն Վլադիմիր Նազարյանի հեղինակած իրավական ակտերի մասին օրենքին, որ հիմա փոփոխված է մի քիչ ու կոչվում է նորմատիվ իրավական ակտերի մասին, հո չեմ զբաղվելու տնտեսական իրավունք առարկա սովորեցնելով, էլ չասեմ կա սահմանադրական տնտեսագիտություն հասկացության մասին: Սխալմամբ ժողում չեմ սովորել:

Մարիաննա

Նպաստների դեպքում միջինի հաշվարկման ժամանակ բաժանվում է 12-ի։

Tigran

Ձեր դեպքում միջինը պետք է վերցնել 93 500դր.: 93500*80%=74800դրամ/21=3562դրամ միջին օրականը հնգօրյակի դեպքում, 93500*80%=74800դրամ/25=2992դրամ միջին օրականը վեցօրյակի դեպքում։

Արմինե

Շնորհակալ եմ ընկերներ ջան, բայց հիմա խճճվեցի հակասական տարբերակների մեջ։ Հարկայինից հնարավո՞ր է ճշտել հստակ, որ սխալ չանեմ:

Tigran

Դժվար ձեր ուզած պատասխանը կարողանան տան, դա սոցնախի հարց է, նորից կարդացեք գրածները:

Իրինա

Բարև Ձեզ: Տիգրան ջան, Ձեր կարծիքը ես լիովին կիսում եմ, ամեն բան չէ, որ բխում է աշխատողի շահերից: Իմ կարծիքով օրենքում կան լիքը բացթողումներ, բայց ինչևէ …. Մարիաննաի մեկնաբանության հետ համաձայն եմ: 20.06.2021թ-ի ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենքի 22-ի հոդվածի՝ 7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
10.Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

Zoya

Ճիշտ պատասխան 15583 x 80% : 21 = 593.6 միջին օրական x 8 օրով = 4749.1 որից 5 օրը հաշվել գործատուի հաշվին 3 օրը պետ. բյուջեի հաշվին: Տիգրան ջան դուք ճիշտ էիք, պարզապես պետք էր մանրամասն ձևակերպել: Մարիաննա ջան, դուք էլ էիք ճիշտ, պարզապես կիսատ հաշվարկ էիք արել:

Մարիաննա

Զոյա ջան, 15 583 դրամը պակաս է նվազագույն աշխատավարձի 50 %-ից, այդ պատճառով որպես միջին վերցնում ենք նվազագույնի 50 %-ը, տվյալ դեպքում՝ 43 590 դրամը, հետո նոր դրա 80%-ը։ Ինչպես նաև հաշվարկում ենք 9 օրվա համար, քանի որ համաձայն օրենքում նոր փոփոխությունների՝ վճարվում է անաշխատունակության բոլոր օրերի համար։ Այսպես՝ 43590*80%/21*9=14945, եկամտային հարկ՝ 3 288 դրամ, վճարման ենթակա գումար՝ 11 657 դրամ (5 օրը գործատուի միջոցների հաշվին, մնացածը՝ բյուջեի)։

Արմինե

Հարգելի Մարիաննա, ո՞ր հոդվածում է գրված, որ 50%-ից են վերցնում, ես նպաստների մասին փոփոխություն կատարելու օրենքում (2011թ.) կարդացի, (22-րդ հոդված 6-րդ կետի 1-ին մաս), որ հենց նվազագույնն են վերցնում:
Իսկ ձեր նշած 50%-ը 2010թ. նպաստների մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետում միայն մայրության նպաստի մասին է գրված:
Շնորհակալ եմ բոլորիդ պատասխանելու համար, հարգելիներս:

Մարիաննա

Արմինե ջան, 20.06.2021թ. փոփոխություններ կատարելու մասին օրենքում 22-րդ հոդվածի 6-րդ մասը խմբագրվել է՝
Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը…
Այսինքն՝ ընդհանրացվել է կարգը նպաստների համար.
6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Օրենքի փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հավանաբար Դուք հին տարբերակն եք նայել: Սա էլ փոփոխված օրենքը՝ ՀՀ օրենքը «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին»

Արմինե

Անչափ շնորհակալ եմ: