ՎԱՀԵ.
Հարգելի կոլեգաներ, եթե սեղանը կամ հաստոցը, պահարանը միշտ հիմնական միջոց են, կապ ունի՞ 50005 դրամ է, ուրեմն ՀՄ է, եթե 49995 դրամ է ուրեմն արագամա՞շ է, խնդրում եմ` մի քիչ բացվածքով կբացատրեք, անչափ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
ՎԱՀԵ.
Հարգելի կոլեգաներ, եթե սեղանը կամ հաստոցը, պահարանը միշտ հիմնական միջոց են, կապ ունի՞ 50005 դրամ է, ուրեմն ՀՄ է, եթե 49995 դրամ է ուրեմն արագամա՞շ է, խնդրում եմ` մի քիչ բացվածքով կբացատրեք, անչափ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Համաձայն ՀՀՄՍ 16-ի
Հիմնական միջոցներ. նյութական ակտիվներ են, որոնք`
ա) առկա են ապրանքների կամ ծառայությունների արտադրության (մատուցման) կամ մատակարարման, այլ կողմերին վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար, և
բ) ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ ժամանակաշրջանի ընթացքում:
Իսկ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:
Շահութահարկի մասին օրենքի 12 հոդվածով ասվում է, որ մինչև 50000 դրամ արժողությամբ, ուշադրություն, ՀՄ-ի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է սահմանվում. այսինքն դրանք մեկ տարուց պետք է ծախս ճանաչել, և իհարկե Հմ-ն կարող ունենալ 50000 դրամից քիչ արժողություն:
Կարծում եմ, պետք է այսպես մեկնաբանել. ձեռք բերված ակտիվի արագամաշ կամ ՀՄ լինելու հանգամանքը կախված է նրա օգտագործման ժամկետից, ոչ թե արժեքից:
Ձեր դեպքում,կարծում եմ, սեղանը և պահարանը ՀՄ է, սակայն եթե դրանց արժեքը 50000 դրամից քիչ է, ապա պետք է` դրանց ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանեք մեկ տարի:
Արագամաշ են հանդիսանում այն առարկաները, որոնց ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին` անկախ դրանց արժեքից: