Հայկ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնական գործունեության տեսակն է ծառայություններ մատուցելը: Սակայն 2-րդ եռամսյակում ունենք հիմնական միջոցի վաճառք, որը հարկվում է 5% շրջհարկով: Հիմա շրջհարկի հաշվարկ լրացնելիս այդ գործարքի մասով գործունեության տեսակի ո՞ր դասակարգիչն է պետք լրացնել ըստ տեսակարար կշռի: Նախապես շնորհակալություն։
Գրեք,օրինակ՝ սա 46.62.0 Մեխանիկական հաստոցների մեծածախ առևտուր։
Այս ենթադասը ներառում է`
– ցանկացած տեսակի հաստոցների մեծածախ առևտուր։
Շնորհակալ եմ: Եթե մարդատար տրանսպորտային միջոց է , կարո՞ղ եմ գրել 45.11.1
Եթե մի հատ է ավելի լավ է գրեք սա 45.11.2
Շատ շնորհակալ եմ հարգելի Տիգրան