Արթուր.
Խնդրում եմ օգնեք մի հարցում. կազմակերպությունը ձեռք է բերել համակարգիչ 350000 դրամով ԱԱՀ-ով, ԱԱՀ -ն պետք է հաշվանցեմ ձեռք բերմա՞ն ժամանակ, թե ԱԱՀ-ն միացնեմ արժեքին և մուտք անեմ որպես հիմնական միջոց:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արթուր.
Խնդրում եմ օգնեք մի հարցում. կազմակերպությունը ձեռք է բերել համակարգիչ 350000 դրամով ԱԱՀ-ով, ԱԱՀ -ն պետք է հաշվանցեմ ձեռք բերմա՞ն ժամանակ, թե ԱԱՀ-ն միացնեմ արժեքին և մուտք անեմ որպես հիմնական միջոց:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
եթե դուք ԱԱՀ վճարող եք ապա, վճարումը իրականացնելուց հետո կարող եք հաշվանցել, իսկ եթե ԱԱՀ վճարող չեք ապա պետք է գումարեք հիմնական միջոցի արժեքին.
Մերսի ԱԱՀ -ը վճարող ենք իմ հարցը կապված է հիմնական միջոցի ձեռք բերման և նրա ԱԱՀ-ի հաշվանցման հետ այն կապ ունի հօդված 25 կետ 3-ի հետ
Արթուր ջան ԱԱՀ-ի օրենքի հոդված 25-ի 3-րդ պարբերությունը վերաբերվում է ԱԱՀ-ի հաշվին այլ հարկային պարտավորությունների հաշվանցմանը , եթե չեք ուզում ԱԱՀ-ի հաշվին այլ հարկային պարտավորություններ մարեք ապա այս հոդվածը Ձեզ չի վերաբերվում Ձեզ այս պահին միայն կարող է հետաքրքրել ԱԱՀ-ի 23րդ հոդվածը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
5 օգոստոսի 2008 թ. N 6
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝
1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում…,
2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե …. օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին»:
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` «ներմուծում է համարվում ապրանքների և տրանuպորտային միջոցների ներuբերումը Հայաuտանի Հանրապետության մաքuային տարածք»:
«Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մաuի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեuված կանոններով, իuկ նշված oրենքի 86-րդ հոդվածի 1-ին մաuի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը:
Հաշվի առնելով օրենքներով սահմանված նորմերը` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ավելացված արժեքի հարկի հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցում է համարվում բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցումը, որով լրիվ կամ մասնակիորեն մարվում է մատակարարի հանդեպ պարտավորությունը:
2. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանքը ձեռք բերողի կամ անմիջականորեն ծառայությունը ստացողի (այսուհետ` գնորդ) կողմից բանկային փոխանցմամբ վճարելու պայման ուղղակիորեն սահմանված չէ` ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների մասով ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են հաշվանցման, եթե ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց անմիջականորեն գնորդի կամ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում: Ընդ որում` այլ անձի կողմից վճարումների դեպքում ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության մասով հաշվանցում կարող է կատարվել, եթե բանկային փոխանցմամբ վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ այլ անձի կողմից վճարումը կատարվել է գնորդի անունից և գնորդի ձեռք բերված ապրանքի կամ ստացած ծառայության դիմաց:
3. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանք մատակարարողին կամ ծառայություն մատուցողին (այսուհետ` մատակարար) վճարում կատարելու պայման օրենքով ուղղակիորեն սահմանված չէ` մատակարարի հանձնարարությամբ գնորդի կողմից այլ (երրորդ) անձանց բանկային փոխանցում կատարելու դեպքերում, ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:
4. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն գնորդի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու և անմիջականորեն մատակարարին վճարելու պայմաններ օրենքով սահմանված չեն` մատակարարի նշած անձին գնորդի հանձնարարությամբ մեկ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու դեպքերում մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է տվյալ գնորդի անունից, տվյալ մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:
5. Ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվանցման ենթակա է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բանկային փոխանցմամբ մասնակի վճարման գումարին: Բանկային փոխանցմամբ մասնակի վճարմանը համապատասխանող ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված կարգով հաշվանցվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է բանկային փոխանցմամբ մասնակի վճարումը: Մինչև սույն պարզաբանման հրապարակումը ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքերում` բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների մասով հաշվանցումները կարող են կատարվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում ձեռքբերման դիմաց մատակարարին բանկային փոխանցմամբ վճարումներն ամբողջությամբ կատարվել են կամ մատակարարի նկատմամբ պարտավորությունները ամբողջությամբ մարվել են:
Ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկային փոխանցմամբ, իսկ մյուս մասը կանխիկ վճարումով կամ այլ կերպ հատուցելու (օրինակ` ապրանքափոխանակությամբ, փոխադարձ պարտավորությունների մարման) դեպքերում ոչ բանկային փոխանցմամբ հատուցում կատարելու հանգամանքը հիմք չէ բանկային փոխանցումով մասնակի վճարմանը վերաբերվող ԱԱՀ-ի գումարները չհաշվանցելու կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները տվյալ հաշվետու ժամանակաշրջանում վերաձևակերպելու համար:
6. Բանկային փոխանցմամբ վճարում կատարվելու դեպքում ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի մոտ հաշվանցման իրավունքը ծագում է փաստացի վճարման պահին, եթե մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը չհաշվանցելու նորմ օրենքով սահմանված չէ:
7. Քանի որ օրենքով հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների հաշվանցման ժամանակաշրջան ուղղակիորեն չի սահմանված և ապրանքների ՀՀ տարածք ներսբերման պահին դրանք օրենքի համաձայն համարվում են ներմուծված` ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրերում առանձնացված և ներմուծման պահին մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարները օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են հաշվանցվել (անկախ մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները տվյալ պահին վճարված լինելու փաստից) ապրանքների ներմուծման, դրանց հայտարարագրման կամ հետագա հաշվետու ժամանակաշրջաններից մեկում:
ՀՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետ
Վ. Բարսեղյան
Մերսի մի հարց ել բոլոր հիմնական միջոցների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ -ն հաշվանցվում է
Արթուր եթե ձեր ՀՄ-ն համարվի ոչ արտադրական նպատակով ձեռքբերված ապա չի հաշվանցվի
Համձայն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 26 չի հաշվանցվում
3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով
Կամ եթե ոչ իրացման նպատակով ձեռք եք բերել մարդատար ավտոմեքենա ապա այդ ԱԱՀ-ի գումարնել չի հաշվանցվի մինչև չվաճառեք
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 26
5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով: