Աստղիկ․
ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն 2021թ. մարտ ամսին ձեռք է բերել հիմնական միջոց, էքսկավատոր, որը հունիս ամսին անհայտ պատճառով վառել են: Խնդրում եմ ինձ օգնել․ քանի՞ ամսվա մաշվածք կարող եմ ծախս հաշվել: Կորստի դեպքում կարո՞ղ եմ ամբողջությամբ ծախս հաշվել: Կանխավ շնորհակալություն:
Այո, գույքի կորստի դեպքում կարող եք ամբողջությամբ դուրս գրել: Լավ է որ ԱԱՀ-ով աշխատող եք,առաջնորդվեք 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1261-Ն որոշման կարգով: Պետք է կազմեք նաև Հիմնական միջոցների շահագործումից հանման կամ դուրսգրման ակտ:
Կարող եք նաև առաջնորդվել ՀՕ Հոդված 122.Կորուստները