Հիմնական աշխատողի փոխարեն ընդունվել է փոխարինող

Լիլիթ.

Եթե հիմնական աշխատողի փոխարեն, ով ներկա պահին գտնվում է մասնակի վճարովի արձակուրդում և աշխատանքի է վերադառնալու 2013թ. ապրիլին, աշխատանքի է ընդունվել ժամանակավոր աշխատող, ով գնացել է ֆիզարձակուրդ, վերջինս կարո՞ղ է մինչև երեխայի 2 տարին լրանալը` 2014թ.մայիս, գտնվել մասնակիում, եթե իր հետ պայմանագիրը լրանում է հիմնական աշխատողի վերադառնալու պայմանով` 2013թ.-ի ապրիլ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շուշան

Հոդված 16. Նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին

1. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս: Հղիության և ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն oրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

Այո, իհարկե կարող է:

լիլիթ

Բայց եթե ժամկետային աշխատողի հետ պայմանագիրը լրանում է 2013թ.-ի ապրիլին, ինչպե՞ս նա կարող է մինչև 2014թ-ի մայիսը երեխայի 18.000 դրամ նպաստ ստանալ: Ես կարծում եմ, որ երեխայի նպաստը նա կարող է ստանալ մինչև պայմանագրի ավարտը և ոչ ավելին: