Գարիկ.
Բարև Ձեզ:
ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։
Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված:
Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո):
Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հիմնադրին փոխելու և ՍՊԸ գործունեության հասցեն փոխելու համար պետք է գնաք պետռեգիստր ու այնտեղ կատարեք այդ փոփոխությունները, բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված: Բնականաբար նոր անձանց կտրամադրեք հարկային հաշվետվությունների ծրագիր մուտք գործելու կոդերը, որ նրանք դադարից հանեն, ակտիվացնեն:
Փոխառությունը հետ չուզելու համար ձևակերպեք ընդհանուր ժողովի արձանագրություն և գրեք, որ փոխառությունը ներված համարելու մասին որոշում ձևակերպեք, սա կատարեք մինչև հիմնադրի փոփոխությունը:
Փոխառությունը թողնում եք նույն անձի անունով, իսկ հիմնադրի փոփոխությունը կատարում եք պետ ռեգիստրով, կարծում եմ դա գործունեության վերսկսում չի համարվում։