Գևորգ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրից ներգրաված գումարը կարո՞ղ է վերադարձնել գույքով, և արդյո՞ք այդ դեպքում առաջանում է հարկային պարտավորություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գևորգ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրից ներգրաված գումարը կարո՞ղ է վերադարձնել գույքով, և արդյո՞ք այդ դեպքում առաջանում է հարկային պարտավորություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, եթե կողմերի միջև համաձայնություն կա: Իրականացվում է նույն կերպ, ինչ դրամական միջոցներով վերադարձնելը:
Եթե դա փոխառություն է, ապա պետք է ձևակերպված լինի պայմանագրով, ու եթե պայման է նախատեսվել տոկոսների վճարում, այդ դեպքում առաջանում է հարկային պարտավորություն՝ ստացված տոկոսների գծով՝ 10 տոկոս, քանի որ հարցը վերաբերում է ֆիզ. անձի կողմից ստացվող գույքին, որն ունի դրամական արտահայտություն:
Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը, որը այդ գումարով գնել է բեռնատար ավտոմեքենա: Հիմա կազմակերպությունը կարո՞ղ է որպես փոխառության գումարի վերադարձ այդ բեռնատարի սեփականության իրավունքը փոխանցել հիմնադրին:
Տեսեք՝ Ձեր փոխառության պայմանագիրը չի կարող լինել անտոկոս, քանի որ փոխառության պայմանագիրը ենթադրաբար կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցող գումարով և այն կապված է կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ, տոկոսները չպետք է ավելի լինեն 24 տոկոսից: Այո, որպես փոխառության գումարի վերադարձ/մարում այդ բեռնատարի սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հիմնադրին, սակայն տոկոսների հաշվարկման և դրանից հարկման հարցը լինելու է: Կատարեք հաշվարկները, պահումները ու մեքենան փաստաթղթերով հիմնավորված տվեք հիմնադրին: Համոզվելու համար նայեք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլուխը և ՀՕ 150-րդ հոդվածը:
Փոխառությունը անտոկոս է կնքված: