Նելլի. Բարև ձեզ: Կազմ-ը հիմնադրին փոխառություն է տվել, կարո՞ղ է դա դիտվել շահաբաժնի վճարում և հարկվի տրման պահին։ Շնորհակալություն։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին Անտոկոս փոխառություն Անտոկոս փոխառության տրամադրում Եթե հիմնադիրը որոշել է ստանալ շահաբաժնի մի մասը ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ
Կարող եք, եթե կատարվի փոխհաշվանցում,սակայն եկամտային հարկի պահումը պահպանվում է:Փաստաթղթավորումը ապահովեք անպայման:
Իսկ, եթե փոխհաշվանցումը անեմ մի քանի ամիս հետո, եկամտային հարկը այդ ժամանակ պետք է տամ չէ՞։
Այո, եկամտային հարկը պետք է վճարեք։
Կամ կարո՞ղ է չէ փոխառությունը հետ վերադարձնի կազմակերպություն նշված ժամկետում, շահաբաժին փոխանցելուց հարկը տամ։
Այո, սակայն անպայման ընդհանուր ժողովի կամ հիմնադրի որոշման հիման վրա։
Շնորհակալություն
Եթե ունեք որոշում շահաբաժին վճարելու, ապա պետք է հաշվանցեք փոխառությունը և վճարել հարկը հաշվանցման պահին։