Մելինե․
Բարև, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության հետ կապված։ Մասնավորապես, եթե 2023թ․ հիմնադրամը ստացել է դրամաշնորհ և իրականացրել ծրագիր, այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ արտացոլվու՞մ է այլ եկամուտներում և համապատասխանաբար դուրս գրվում այլ ծախսերով, թե՞ ինչպես։
Այո, հ.108 և 112
ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները.
Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը