Սոֆյա․
Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Շնորհակալություն։
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
Այո տնօրենին պետք է գրանցել որպես տնօրեն և հաշվարկել աշխատավարձ, թեկուզ և մինիմալ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին) Կարող եք
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք,
Եթե աշխատելու եք միայն փոխանցումներով , ապա ՀԴՄ պետք չի, եթե չեք իրականացնելու այլ կանխիկ գործարքներ, այսինքն կանխիկ գնումներ, աշխատավարձի վճարում, առհաշիվ գումարի տրամադրում, ապա կարող եք դրամարկղային գիրք էլ չունենաք, նաև նշեմ , որ դրամարկղային գիրքը կարող է լինել նաև էլեկտրոնային։
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
Կարող եք, այդ դեպքում պետք է նշեք ֆիզ անձի տվյալները հաշվարկային փաստաթղթի մեջ՝ անուն ազգանուն, գրանցման հասցե, անձնագիր։
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Քանի որ շրջհարկ է և արտադրություն, 3,5 տոկոս շրջանառությունից եռամսյակային կտրվածքով, նաև եկամտային հարկ , սոց և դրոշմանիշային աշխատավարձից։
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պետք է իրեն գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ, սոցվճար ու դրոշմանիշային:
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին): Այո, մինչև ծավալները մեծանան կարող եք:
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք, դրամարկղային գիրք պետք է պահեք, եթե անգամ փոխանցումներով գործեք, փոխանցումներով գործելու դեպքում ՀԴՄ պետք չի գա:
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
Այո, կարող եք:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու, շրջհարկ 3,5 տոկոս, եկամտային, սոցվճար, դրոշմանիշային վճար:
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
Այո, տնօրենը համարվում է վարձու աշխատող
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
Կարող եք
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
ՍՊԸ-ն պետք է վարի դրամարկղի գիրք, եթե միայն փոխանցում է հդմ-ն պարտադիր չէ
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
Այո կարող է
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Աշխատեք շրջհարկով, եռամսյակային հաշվետվություն եք ներկայացնելու
Իսկ արդյո/ք գործունեություն չծավալելու դեպքում անհրաժեշտ է տնօրեն գրանցել, այսինքն՝ կազմակերպությունը զուտ դադարի մեջ չէ… չի կարո՞ղ հիմնադիր լինել միայն և չգրանցվել։