Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը և միանգամից $ 40000 մուտքագրել է դոլարային հաշվին և կատարել հաջորդ օրը փոխանցում մատակարարին: Խնդրում եմ օգնել դուրս գալ այս իրավիճակից և տալ թղթակցությունները: Եվ ինչպե՞ս վարվել, որպեսզի օրենքի խախտում չլինի:
Կանխավ շնորհակալություն:
Այստեղ տեղի է ունեցել դրամարկղային գործառնությունների խախտում: Նախ 40 000 դոլարը օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտքագրեք որպես փոխառություն դրամարկղ, այնուհետև դրամարկղի ելքի օրդեր դուրս գրեք հիմնադրի անունով որպես առհաշիվ գումար (ուղղակի այստեղ ստուգողներին պետք է ասել, որ փոխարկելիս արտարժույթի փոխանակման հայտը մուտքագրողը կորցրել է): Ինձ թվում է` սա միակ ելքն է: Իսկ մատակարարին փոխանցումը նույնպե՞ս դոլարով է փոխանցվել:
Նախ առաջինը կնքում եք փոխառության պայմանագիր, որտեղ նշում եք, թե հիմնադիրը կազմակերպությանը ինչքան ժամանակով է այդ փոխառությունը տալիս: Եվ ձևակերպումը
Դտ – 25211 /այսինքն ձեր դոլարային հաշիվ/
Կտ – 513
Հետո էլ սովորականի պես տալիս եք ձևակերպումներ ըստ մատակարարների
Դտ – 52111
Կտ – 25211
Գայանե ջան, եթե հիմնադիրը մուտքագրել է փոխառություն, ձևակերպվում է Դ-Տ 2521 Կ-Տ 5141 40000 ԱՄՆ դոլլար, ուղղակի բանկային հաշվի վերջին 0010-ի փոխարեն գրվում է 0020: Այս ձևակերպման մեջ հարկային որևէ պարտավորություն չի առաջանում: Գումարը փոխանցել է Դ-Տ 5215, եթե հիմնական միջոցի գնման նպատակով է Կ-Տ 2521:
Գայանե ջան, որպեսզի դրամարկղի հետ խնդիր չունենաք, փոխառության պայմանագրում նշեք, որ գումարը մուտքագրվելու է հաշվարկային հաշվին: Իս եթե դոլարով է մուտքագրվել, ապա դոլարային հ/հ դտ 2531 և կտ 513, եթե փոխառության պայմանագիրը կնքված է 1 տարի կամ 1 տարուց պակաս ժամկետով: