Հերթափոխով աշխատողների աշխատաժամանակ

Մարինե․

Կազմակերպությունում պահակներն աշխատում են 18։00-ից հաջորդ օրը 08։00-ն, այդ օրը գնում են տուն հանգստանում, երրորդ օրը 18։00-ից նորից աշխատանքի են, ստացվում է 14 ժամ։ Կասե՞ք՝ ի՞նչ սխալ եմ թույլ տալիս, և ինչպե՞ս կարգավորեմ նրանց հերթափոխային աշխատաժամանակը։ Եվ 2-րդ հարցը․ ԱՕ 139 հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ “5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:” Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ շաբաթական 40 ժամից անցնում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի դեպքում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ Գիշերային հավելման հարցը նկատի առե՞լ եք վարձատրության մեջ: 2․ Այսինքն՝ ամեն օր 12 ժամ, այդ դեպքում անցնում է 40 ժամից:

Մարինե

Գիշերային հավելման հարցը հաշվի առնում եմ, աշխատաժամանակի տեսանկյունից եմ հարցնում՝ ճի՞շտ եմ ձևակերպել:
2․ Այսինքն՝ ճի՞շտ եմ հասկանում, որ կարող եմ համատեղությամբ աշխատողներին մինչև 12 ժամ աշխատեցնել օրական։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
karine

Այո, համատեղությամբ կարող են աշխատել մինչև 12 ժամ։

Ալլա

Ըստ ձեր գրածի ստացվում է օրական աշխատում են 13 ժամ, շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի լինում, եթե արանքը ունենաք 3 օր հանգիստ, բայց դուք գրում եք 3-րդ օրն է գալիս։ Այդ դեպքում բացի գիշերային հավելումից պետք է հաշվարկեք նաև արտաժամյա։