Հերթական արձակուրդի վերաբերյալ

Ազնիվ.

Արձակուրդ պարտադի՞ր պետք է գնան, սահմանափակում կա՞, մինչև քանի՞ տարի կարող են չգնալ արձակուրդ: Կարո՞ղ եք ասել` եթե կազմակերպության տնօրենը արդեն 3 տարի է աշխատում է և ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել, օրենքը ինչ որ սահմանափակում տալիս է, որ պարտադիր պիտի գնա, թե՞ խնդիր չկա, երբ հարմար լինի, այդ ժամանակ էլ կարող է գնալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Ազնիվ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, “Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին”:
Այս դրույթը վերաբերում է նաև տնօրենի պաշտոնին:

Ազնիվ

Բարև Ձեզ, Աննա:
Ես օրենքը կարդացել եմ, բայց իմ համար հարց է մնում` մինչև քանի՞ տարի կարող է հետաձգվել, մինչև քանի՞ տարի մարդը կարող է արձակուրդ չգնալ, 18 ամի՞ս, թե եթե ամեն տարի տնօրենը որոշի, որ տեղափոխենք իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը հաջորդ տարի, ես կարո՞ղ եմ տեղափոխել, թե՞ խնդիր կլինի: Ես այդ մասը չեմ հասկանում: Այդ 18 ամիսը վերաբերվում է տեղափոխելու՞ն, թե՞ գնալուն:

Աննա

Վերոնշյալ դրույթում 18 ամիսը վերաբերում է ամենամյա արձակուրդը սպառելուն (գնալուն): Այսինքն, եթե օրինակ աշխատակցի 01.01.2012-01.01.2013 թ. ամենամյա արձակուրդը տեղափոխվում է, ապա ամենաուշը 18 ամսվա ընթացքում, այսինքն մինչև 01.07.2014-ը այդ աշխատակիցը պետք է իր այդ արձակուրդը օգտագործած լինի: