Հետաքրքիր փաստեր հարկերի մասին

Հարկը “օգտակար աշխատանք” է

Ասորեստան

Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ “հարկեր” բառը հին ասորականից թարգմանվում էր որպես “օգտակար աշխատանք”:
Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %:

Զավթած տարածքներից տուրքերը գանձվում էին ինչպես գյուղատնտեսական ապրանքներով, այնպես էլ նվերների տեսքով, որոնք բաղկացած էին լինում պերճանքի առարկաներից (թանկարժեք մետաղներ և քարեր, փղոսկր) կամ ռազմավարական հումքից, որն անհրաժեշտ էր զավթողական պատերազմների համար (պղինձ, անագ, երկաթ և այլն):

Համմուրապիի օրենքները և հարկերը

Հնդկաստան

“Աստվածահաճո արքայի” (դեվարաջիի) հնդկական քաղկրոնական կոնցեպցիան վերագրում էր իրեն հատուկ դհարմայի (պարտականությունների) կատարում: Գլխավոր պարտականություններից մեկն էր հպատակների պաշտպանությունը (Մանուի օրենքներ, VII, 2-3): “Պաշտպանելով” ժողովրդին, թագավորը կարող էր պարտադրել վճարել հարկ` բալի: Հիմնական հարկի հետ միաժամանակ գոյություն ունեին բազմաթիվ այլ հարկեր և տուրքեր` առևտրային տուրքեր, “պտուղների ընծաներ” և այլն:

Հարկերը Հին Հռոմում

Հուլիոս կեսար

Հին հռոմեացիք 80 հազար կմ երկարությամբ ճանապարհային ցանց էին կառուցել ոչ միայն բեռնափոխադրումների համար, այլև հսկայական կայսրության տարածքում հարկերի հավաքումը ավելի արագ դարձնելու համար: Հարկման համակարգը այնքան ծանր էր, որ առաջացրել էր զանգվածային կոռուպցիա` հարկատուներին ավելի հեշտ էր կաշառք տալ պետական այրերին, քան վճարել հարկերը: Որպեսզի իրավիճակը շտկվի, Գայոս Հուլիոս կեսարը (մ.թ.ա. 100-44թթ) հարկային բարեփոխումների դիմեց` կրճատելով հարկերը և պետական հսկողություն սահմանելով հարկման նկատմամբ: Այս ռեֆորմը փոքր-ինչ բարելավեց իրավիճակը, սակայն շուտով հռոմեացիների հարկային բեռը նորից սկսեց աճել, ինչն ի վերջո տնտեսական անկման պատճառներից մեկը դարձավ և հանգեցրեց Հռոմեական կայսրության կործանմանը:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
trackback

[…] մոտեցել է ոչ միանգամից: Սկզբում գերիշխում էր “պարգևի” գաղափարը. քաղաքացին տիրակալին նվեր էր մատուցում որպես […]