Հեռավար դասավանդում

Անյա.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. համալսարանի դասախոսը կարո՞ղ է տեղափոխվել այլ երկիր ապրելու և հեռավար տարբերակով իր դասերն անցկացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դա կախված է այն համալսարանից, որտեղ դուք դասավանդում եք։ Համալսարանի ղեկավարությունը պետք է որոշի՝ արդյո՞ք համաձայն է այդ տարբերակին։

Անյա

Շնորհակալ եմ պատասխանի համար. ինձ ևս մեկ հարց է հետաքրքրում: Պե՞տք է կնքել համաձայնագիր, արդյո՞ք դա համարվում է էական պայմանի փոփոխություն:

Ալլա

Ես կարծում եմ՝ պետք է դա ֆիքսվի կամ համաձայնագրի, կամ հրամանի տեսքով։

Tigran

Եթե համալսարանի ղեկավարությունը համաձայն է,ապա այո, սակայն բացակայելու ժամկետը 183 օրը չպետք է գերազանցի:

Անյա

Աշխատողը տեղափոխվում է Ֆրանսիա մշտական բնակվելու։ Հնարավո՞ր է համաձայնագիր կազմել, հրաման տալ և համարել էական պայմանի փոփոխություն, թե՞ այլ երկրից աշխատելը չի վերաբերվում 105 հոդվածին։

Tigran

Եթե գնաց Ֆրանսիա մշտական բնակության, հնարավոր է անձնագիրը փոխի ու դառնա ոչ ռեզիդենտ, ձեզ դա ձեռնտու է: Այս դեպքում պետք է հաշվի առնեք ոչ թե 105 հոդվածի, այլ 103 հոդվածի դրույթները, քանի որ աշխատողն է պայմանի փոփոխության նախաձեռնող կողմը, ոչ թե գործատուն:
2. Աշխատողն իր պարտականությունները կատարում է անձամբ: Աշխատողը միայն գործատուի թույլտվությամբ կարող է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի հանձնարարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը:
3. Կողմերն իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:
Նշվածից ելնելով՝ արդեն կողմնորոշվեք ձեր անելիքի հարցում:

Անյա

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար:

Զոյա

Եթե տվյալ համալսարանում գործում է հեռավար ուսուցման կարգը, այդ դեպքում կարող է, ի՞նչ տարբերություն՝ հեռավարը ինչ հեռավորության վրա է:

Ներսես

Եթե դասերը անցկացվում է օնլայն, պետք է որ խնդիր չառաջանա:

Karine

Օրենքը չի արգելում, միայն եթե համաձայնացնեք ձեր ղեկավարության հետ։

Անյա

Եթե ներքին պայմանավորվածություն լինի ղեկավարության հետ, ապա որևէ փաստափուղթ ստորագրելու դեպքում ի՞նչ պետք է անել, կամ օրինակ՝ աշխատողը գնա հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Ինչպե՞ս պետք է ներկայացնի տեղեկանք, եթե այլ երկրում է գտնվում: