Վահե.
Բարեւ ձեզ։ Ես ցանկանում եմ փոքրիկ հեռախոսների աքսեսուարների խանութ բացել (տղայիս համար 17տ.) ու ունեմ մի քանի հարցեր:
1) Նախ և առաջ կցանկանամ իմանալ նման բիզնեսի համար ի՞նչ հարկեր ենք պարտավոր վճարել:
Նշեմ, որ բացելու ենք ԱՁ և տղայիս գրանցելու ենք որպես աշխատող (վաճառող):
2) Վաճառքի ապրանքի կեսը ձեռք ենք բերելու Երեւանի խանութներից, հիմնական մասն էլ aliexpress-ից: Որ մտնեն խանութ հարկայինից հնարավո՞ր է ինձնից պահանջեն թե ապրանքն որտեղի՞ց եմ ձեռք բերել եւ խնդիր լինի (որովհետեւ Ալիէքսպրեսսից որպես ֆիզ. անձ ենք պատվիրելու եւ չի ներմուծվելու օրինական կերպով):
3) Տղայիս, որ գրանցեմ աշխատող ի՞նչ վճարումներ պետք է անեմ ու հնարավո՞ր է որ առանց գրանցելու ինքն աշխատի, խնդիր չի՞ լինի:
Նշեմ, որ իմ անունով արդեն ԱՁ կա, որը վարսավիրական ծառայություններ է մատուցում, կարա՞մ էս դեպքում աշխատող չգրանցեմ, եթե իմ ԱՁ-ում էլ ինքս եմ աշխատում կամ ընդհանրապես կարա՞մ ԱՁ բացեմ, թե՞ այլ անձի խնդրեմ իր անունով բացեն:
Մեկ էլ նշեմ, որ տարեկան շրջանառությունը լինելու ա 800 000 դրամից քիչ: Նախապես շնորհակալ եմ:
Եթե արդեն ԱՁ կա, որը վարսավիրական ծառայություններ է մատուցում, ու եթե գործում է միկրոյի համակարգում, ապա պետք է անցնեք շրջհարկի դաշտ, իսկ ՀԴՄ-ում պետք է ապրանքների վաճառքի համար առանձին կարգավորում ծրագրային լրացվի: Այո կարող եք էս դեպքում աշխատող չգրանցել:
Իսկ եթե ԱՁ-ն բացենք ընտանիքի այլ անդամի անունով, էլի՞ միկրոյով կարող ենք աշխատել, թե՞ ոչ:
Պետք է ապրանքների ձեռք բերումը հիմնավորեք, կարող եք գործել շրջանառության հարկի դաշտում և ձեռք բերումը նշեք շուկայից։