Հեռախոսի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Կարեն․

Բարև Ձեզ։ Գնալու եմ Դուբայ և հետ գալուց ցանկանում եմ ինձ հետ երկու հատ փակ տուփով Iphone բերեմ։ Կասե՞ք՝ Զվարթնոցում մաքսային ստուգման ժամանակ խնդիր կլինի՞։ Առհասարակ ըստ օրենքի ես ինձ հետ որպես ուղեկցվող բեռ քանի՞ հատ փակ և/կամ բաց տուփով Iphone կարող եմ բերել։ Եվ մեկ էլ եթե համ էլ ցանկանում եմ հետը բերեմ notebook, այդ մասով ի՞նչ խնդիր կարող է լինել։ Թե՞ ապրանքները դիտարկվում են առանձին կատեգորիաներով, և հեռախոս ունենալը notebook-ին չի խանգարում։ Կխնդրեմ՝ ով լավ տեղեկացված է, հնարավորինս մանրամասն բացատրի, որ անակնկալի չգամ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո Զվարթնոցում մաքսային ստուգման ժամանակ խնդիր կունենաք, քանի որ կան սահմանված քանակներ, պետք է հայտարարագրեք ու լրացուցիչ վճարումներ կատարեքք։ 1 հատ Iphone կարող եք բերել առանց հարկման։ notebook կարող եք բերելը 1 հատ ու առանց տուփ,  

Կարեն

Շնորհակալ եմ արձագանքելու համար։ Իսկ տեղյակ եք այդ մեկ Iphone-ը պարտադիր պետքա տուփը բացած ու ակտիվացրած լինի? Թե այդ մեկ հատը կարելի է ամբողջությամբ նոր փակ վիճակում բերել? Ինձ մոտ կա նաև իմ հին 2018թվականի օգտագործվող Iphone-ը։ Շնորհակալություն։

Tigran

այդ մեկ հատը կարելի է փակ վիճակում բերել