Արմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպության անունով գոյություն ունի հեռախոսահամարների փաթեթ, և վճարումը Արմենտելին կատարվում է կազմակերպության անունից, բայց գումարը հավաքվում է կազմակերպության աշխատողներից, ապա այդ գումարը հաշվապահության մեջ ինչպե՞ս պետք է երևա` պե՞տք է ձևակերպվի որպես կազմակերպության պարտք, և պարտքը մարվի, թե՞ այդ գումարը պետք է մուտք արվի կազմակերպության դրամարկղ աշխատողների կողմից, հետո նոր փոխանցվի Արմենտելին:
Քանի որ Արմենտելի պայմանագիրը կազմակերպության հետ է, ապա այն կազմակերպության պարտավորությունն է: Ուստի ինչպես գրել ես, այն պետք է ձևակերպվի որպես կազմակերպության պարտք և ստացվելիք փոխհատուցում աշխատակիցներից: աշխատակիցներից վճարումները կմարեն ստացվելիք փոխհատուցումը:
Առաջանում է դեբիտորական պարտք բայց ոչ բոլոր աշխատակիցների անուններով այլ կարելի է մեկի անունով, այնուհետև մուտք դրամարկղ հավաքած գումարը և դեբ. պարտքի մարում
Հարգելի Արմինե,
Իմ կարծիքով առաջանում է կրեդիտորական պարտք գնումների գծով, և այստեղ աշխատողները կապ չունեն, քանի որ փաթեթը կազմակերպության անունով է, փաթեթը կազմակերպության կարիքների համար է, և ինչքան հասկանում եմ, Դուք այն ծախս եք ճանաչում: Հետևաբար, հաշվապահորեն պարտքը մարում է կազմակերպությունը: Այլ բան է, եթե Ձեր աշխատողները իրենց հեռախոսահամարները օգտագործում են նաև իրենց կարիքների համար, հետևաբար վճարումները իրենք պետք է կատարեն, սակայն հաշվապահորեն դա չեք կարող ձևակերպել, պետք է առանձին տետրում գրանցեք 🙂
Ավելացնեմ Արայի ասածին, որի հետ համամիտ եմ: Եթե Պայմանագիրը կա, դուք ծախս եք ճանաչում ընկերության համար, սակայն աշխատողները վճարում են, ապա դուք խնդիր եք ունենում շահութահարկի հետ, քանզի վճարված գումաները նման են դառնում նվիրատվության և հարկվում վերոնշյալ հարկով:
Ուստի, եթե խնդիր կա անձնական զանգերի համար գումար հավաքելու,ուստի ըստ իս ծախս էլ համապատասխանաբար պետք է ճանաչվի միայն ընկերության համար կատարված զանգերը, բայց դե դա հիմնավորելու համար, երևի թե դզես պետք կգա քաղվածք ու զեկուցագիր կամ նման մի բան:
Արմինե ջան համաձայն եմ կոլեգաներիս կարծիքների հետ,ուղղակի կուզեի ավելացնել,ես ունեմ պայմանագիր Վիվասելի հետ ,առանձնացրել եմ բաժանորդներից մի քանիսին և իրենք են կատարում իրենց պարտավերությունը,իսկ իմ հաշիվ ապրանքագրում նրանց ծառայությունների գումարը չի գալիս,կուզեի որ հետաքրքրվես Արմենտելից,միգուցե նրանք էլի նման ծառայություն ունեն:Համարները մնում են փաթեթի մեջ իսկ վճարումները ես չեմ կատարում
Շնորհակալություն բոլորին:
Ես նույնպես ունեմ այս խնդիրը, բայց զանգերը միայն գործնական են, ինչպես կարող եմ հիմնավորել. նախապես շնորհակալ եմ:
Հեռախոսահամարները ձևակերպել ընեկության վրա, ստանալ հաշիվներ և վճարել: Օրիանկ կարելի փաթեթ ստեղծել ընկերության անունով: Այդ պարագայում ծառայություններ մատուցող ընեկությունը ցանկության դեպքում, նշված համարների համար ֆակուրա է տալիս: