ՀԴՄ 3-րդ տուգանք

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող, սակայն հաշվի առեք, որ հայտնվել եք բարձր ռիսկի գոտում: Այս տարվա հաշվով շրջհարկի հայտարարություն տվեք:

Ռոման

Այսինքն` ԱԱՀ վճարող կհանդիսանար, եթե 2021 հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում 3 անգամ հդմ շահագործման կանոնների խախտում կատարե՞ր:

Tigran

Այո, լավ է որ մի ստուգումը տարին փոխվելուց հետո է, սակայն պետք է զգույշ լինել թիրախավորել են:

Ալլա

ՀՕ Հոդված 416.Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
3. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի) խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է1) 150 հազար դրամի չափով, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի.
2) 600 հազար դրամի չափով
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով:
4. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետոմեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է՝
1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ շրջիկ առևտրի կետում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով.
2) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով
տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով:
5. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետոմեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է՝
1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ շրջիկ առևտրի կետում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 600 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով.
2) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով
տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով: