Arsine.
Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և աշխատում է ԱԱՀ դաշտում: 2016թ-ից հանդիսանալու է ամսական ԱԱՀ վճարող: Իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտուր: Ունի ՀԴՄ: Ներկա պահին ՀԴՄ կտրոնի վրա չի արտացոլվում ապրանքի անվանումը, քանակը և գինը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք 2016թ-ի հունվարի 1-ից պարտադիր է, որ ՀԴՄ կտրոնի վրա նշվեն ապրանքի անվանումը, քանակը և գինը, ստացված գումարի չափը, տրված մանրը և այլն:
Կանխավ շնորհակալություն:
2016 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները, ներառյալ նաև ամենափոքրերը, պետք է տեղադրած լինեն նոր սերնդի ՀԴՄ-ները, և բացի դրանից, պետք է կտրոնի վրա մանրամասնորեն նշվեն իրականացված բոլոր գործողությունները: