ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ

Գայանե․

Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այսինքն՝ նույն կտրոնից 2 հատ եք տպե՞լ, նկատի առեք, որ դրամակղային գրքում էլ վերադարձի նշումը պետք է արտացոլեք:

Nerses

Հարգելի Գայանե, եթե գնորդը ֆիզիկական անձ է և Դուք իրականացրել եք մանրածախ վաճառք, որի ժամանակ գնորդը չի պահանջել հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, ապա հդմ կտրոնը հիմք է գործարքը հիմնավորելու և գործարքը փաստաթղթավորելու համար:

Gevs

ՈՉ: Քանի որ այն կդիտարկվի կրկնակի գործարք, հետևաբար, ապրանքի դիմաց երկայացված կտրոնն է հիմք հանդիսանում վերադարձի և երկրորդ` ֆիսկալացման գումարը օրվա վերջում:

Anushik

Համաձայն ՀՀ կառավարության 1318-Ն որոշման՝ «Կրկնօրինակ» գրառում պարունակող կտրոններով վերադարձ չի ձևակերպվում:

Maya

ՀԴՄ կտրոնը, սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) (ՀՀ ՀՕ, հոդված 381, մաս 3) բացի, կտրոնի վրա ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում կիրառվում է ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար։
Մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները կամ դրանց մի մասը համարվում են ԱՌԱՆՑ ուղեկցող փաստաթղթի այն դեպքում, երբ դրանք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են արդեն իսկ մատակարարված կամ տեղափոխված ապրանքների համար սահմանված կարգով դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով:
Ստացվում է, որ կրկնօրինակով չեք կարող տեղափոխել, իսկ «Կրկնօրինակ» գրառում պարունակող կտրոններով վերադարձ չի ձևակերպվում: ՀԴՄ-ի կտրոնի (այդ թվում՝ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վերադարձ կարող է ձևակերպվել միայն ՀԴՄ-ի կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) փաստացի վերադարձի դեպքում:

Karine

Ծանոթացեք ՀՀ կառավարության 1318-Ն որոշմանը, որում ասվում է, որ կրկնօրինակ կտրոնով հետ վերադարձ չի թույլատրվում։