Թամարա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` ռեստորանի համար հդմ կտրոններով ձեռք բերված ապրանքների գումարը կարո՞ղ եմ ծախս ճանաչել և նվազեցնել շրջհարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Թամարա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` ռեստորանի համար հդմ կտրոններով ձեռք բերված ապրանքների գումարը կարո՞ղ եմ ծախս ճանաչել և նվազեցնել շրջհարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
Հոդված 55. Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը.
1) հարկային հաշիվ.
2) ճշգրտող հարկային հաշիվ.
3) հաշիվ վավերագիր.
4) ճշգրտող հաշիվ վավերագիր.
4.1) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ.
5) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն) /եթե նշված է դիմացինի ՀՎՀՀ/։
Եթե ՀԴմ կտրոնի վրա առկա է ձեր ՀՎՀՀ-ն, ապա այո, կարող եք:
Եթե կտրոնի վրա ձեր ՀՎՀՀ-ն նշված է,կարող եք:
Իսկ աշխատակիցների աշխատավարձերը չե՞ն նվազեցվում։
Դա էլ է մտնում այդ 3 տոկոսի մեջ, կարող եք նվազեցնել: Նույն հոդվածի 12-րդ մասը դրան է վերաբերում, սահմանված փաստաթղթերով հիմնավորվածությունը անպայման է:
Անհրաժեշտ է Ձեր ԱՁ կամ ընկերության ՀՎՀՀ առկայությունը ՀԴՄ կտրոնի վրա՝ այն ծախսը հիմնավորող փաստաթուղթ համարելու համար:
Այո, ՀԴՄ-ի վրա պետք է լինի Ձեր ՀՎՀՀ-ն: