Բարև ձեզ։ ՀԴՄ պետք է գրանցեմ առաջին անգամ, 101 ձև՞ը չէ պետք է լրացնեմ, ու կասեք հետագա քայլերը ո՞նց պետք է անեմ, որ անկանխիկ վճարում ստանամ։ Վարսավիրանոցի համար է, կա այլ պարտադիր ձև լրացնելու, թե՞ արդեն բանկի հետ պետք է կապվեմ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել։
այո պետք է ներկայացնեք և 101. Դիմում՝ ՀԴՄ գրանցելու մասին ձևը, և 274. Դիմում ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման ձևը
Այո պետք է 101 ձևը ուղարկեք, որից հետո ձեզ կգա ակտիվացման կոդ և Ձեր ՀԴՄ սպասարկողը դրա հիման վրա կակտիվացնի ձեր ՀԴՄ-ն: Այնուհետև ուղարկեք 274 ձևը և սպասեք մինչև բանկից կարձագանքեն և կակտիվացնեն ձեր անկանխիկ վճարման գործառույթը:
Ռուզաննա ջան ինձ մոտ այսպես է գրում. Կարող եք օգնել խնդրում եմ
ձև 100 – ՀԴՄ ձեռքբերում,
ձև 101 – ՀԴՄ գրանցում,
ձև 274 – Դիմում ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման