Աննա.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, ունի հդմ, որի գործունեությունը աշխատանքների կատարում է։ Հիմա 58 մլն անցնում ա, ինչպե՞ս ՀԴՄ ապրանքների ցանկեր բաժնում ավելացնեմ իմ աշխատանքի անվանումը, նա ապրանք է, սա աշխատանք: Կանխավ շնորհակալ եմ։
Եթե դասակարգչով նախատեսված է ձեր գործունեությունը, այսինքն՝ կա համապատասխանություն, ուրեմն պետք է սպասարկող կազմակերպության հետ այդ հարցը լուծեք, եթե ոչ, ուրեմն պետք չի, կապվեք ձեր սպպասարկող կազմակերպության հետ։
Բարև Ձեզ։ Ծառայությունները կարող եք ավելացնել էլեկտրոնային հաշվետվությունների Ձեր էջից․ ՀԴՄ-ներ > ՀԴՄ-ի ապրանքների ցանկեր (կապ չունի, որ գրված է “ապրանքների ցանկեր”, կարող եք ծառայություն էլ ավելացնել) > Ստեղծել ցանկ։
Շնորհակալ եմ, էդպես էլ արեցի։
Բարև ձեզ, ՀԴՄ ապրանքների ցանկում ավտոյուղերի կոդը և դասակարգիչը ինչպե՞ս կարող են գտնել: Նախապես շնորհակալություն պատասխանի համար։