Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
կարող եք ,եթե 2024 հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցի 24 միլիոն դրամը.
Այո, արտադրությունը դեռևս կարող է աշխատել միկրոհամակարգով, եթե նախորդ տարվա արդյունքներով 24մլն դրամի շեմը չի գերանցել:
Շնորհակալ եմ պատասխանի համար, իսք եթե ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր դուրս գրի խանութներին դուրս չի գա միկրո համակարգից?
Հարգելի Անի արտադրությունը կարող է աշխատել միկրոհամակարգով, բայց քանի որ մատակարարման հաշիվ վավերագիր պետք է դուրս գրվի խանութներին իսկ խանութները չեն կարող ծախսագրել, այդ դեպքում պետք է աշխատեք այլ հարկատեսակով : Եթե հաշիվ դուրս չգրեիք այլ միայն հդմ-ով վաճառք ձևակերպեիք այդ դեպքում կարող էիք հանգիստ աշխատել միկրոհամակարգում:
Շնորհակալ եմ պատասխանի համար, խանութը խնդիր չի տեսնում, որ չի ծախսագրում, բայց ես որպես միկրո համակարգ իրավունք ունե՞մ հաշիվ դուրս գրելու, իսկ ՀԴՄ դեպքում խանութը կվերցնի։
Այո, որպես միկրոհամակարգով աշխատող իրավունք ունեք հաշիվ-վավերագիր դուրս գրելու, իսկ խանութների հետ պիտի աշխատեք բացառապես փոխանցումով, հետևաբար ՀԴՄ տրամադրել չեք կարող:
ՀԴՄ-ն վերաբերվում էր որ տեղում արտադրես և տեղում հդմ-ով վաճառես ոչ թե խանութներիս տաս , խանութներին բնականաբար հաշիվ վավերագիր պետք է դուրս գրես և աշխատես փոխանցումով ։
Եթե մնացած պահանջներին բավարարաում եք այո կարող եք աշխատել միկրոյով։