Իրինա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:
Պանիկայի մեջ մի ընկեք, զանգահարեք, կօգնեմ 093 467764
Հատուկ հարկային հաշիվ չի գրվում: Եթե ԱՁ է, ապա եկամտահարկ չկա, վճարվում է սոց. ըստ գրանցված աշխատողների ու եռամսյակային հաշվետվություն:
Տվյալ ոլորտի համար աշխատանքը շատ պարզ է և համարյա թե օրենսդրական խուճուճություններ չկան: Ձեր հնչեցրած հարցերից մի քանիսի պատասխանը 2013թ-ի համար այլ է: Ձեր հարցերը ավելի կոնկրետ ձևակերպեք: Կարող եք ուղարկել նաև էլ փոստիս հասցերին (martsamo շնիկ yahoo.com), կպատասխանեմ:
Հարգելի կոլեգաներ, շնորհակալություն արագ արձագանքելու համար: