Suren Tumanyan.
Բարև Ձեզ, ունեմ հարց շահութահարկից․
1-եթե շուկայից ձեռքբերում ունեմ , որտեղ վաճառողի տվյալ չկա, կարո՞ղ եմ դա ծախսագրել թե ոչ
2-քաղիրավական աշխատողի աշխատավարձը ծա՞խս է, թե ոչ
3-եթե ժամկետանց ապրանք ունեմ, որը դուրս ա գրվել, դա ծա՞խս է, թե ոչ
4-եթե անհատույց հողամաս ունեմ, դրա մասով ի՞նչը կարամ ծախսագրեմ, ի՞նչ նրբություն կա, օրինակ՝ դրա մասով մաշվածքը ծա՞խս է, թե ոչ։
Խնդրում եմ հոդվածներով ասեք, որ նաև կարդամ։
1 ոչ, ՀՕ հ.111 մաս 1
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
2 այո ծախս է,
3 ծախս է ,սակայն դրա համար պետք է ակտ կազմել ըստ սահմանված պահանջների,
4 նայեք ՀՕ հ.121 մաս 3,5
1-ին կետի հետ կապված նշեմ, որ այդտեղ առաջանում է եկամտային հարկի պարտավորություն 20%, եթե շահութահարկ վճարող եք։ Այո, կարող եք ծախսագրել։ Հիշեցնեմ, որ շահութահարկի դրույքաչափը 18% է։
2․ Այո
3․ Այո, համապատասխան փաստաթղթերի հիման վրա
4․ Հողամասերը ամորտիզացիայի ոչ ենթակա հիմնական միջոցներ են։