Հարկման ոչ ենթակա հաշիվների ներառում ԱԱՀ հաշվարկում

Mariana.

Կազմակերպությունն աշխատում է 2 ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար որպես գործակալ, ստանում է ՌԴ ընկերությունից բեռնափոխադրման հաշիվ և պատվիրում այլ եվրոպական ընկերությունների լոգիստիկ ծառայությունը իրականացնել (բեռ հասցնել A կետից B կետ)։ Արդյո՞ք անհրաժեշտ է բոլոր ստացված, բայց հարկման ոչ ենթակա հաշիվները ներառել ԱԱՀ հաշվետվության մեջ և կոմիսիայի գումարի չափն էլ ներառել 0-ական դրույքաչափի տողում, թե՞ ուղղակի հանձնել շահութահարկի հաշվարկը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Այդ ստացված հաշիվների մասով առանձին հաշվետվության ձև կա (“Ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների վերաբերյալ”), բայց այս տարի այդ ձևը փոխվել է։

Tigran

եթե գործակալության պայմանագրով եք գործում.
հ. 62
12. Գործակալության պայմանագրի հիման վրա գործակալի կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում՝
1) եթե գործակալը գործում է պրինցիպալի անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար հանձնակատարի և հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով.
2) եթե գործակալը գործում է իր անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար կոմիսիոների և կոմիտենտի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով: