Հարկման ընդհանուր համակարգ

Անուշ.

Բարև Ձեզ։
Ես միկրոձեռնարկատեր եմ, գործունեությունն է հեռավար աշխատանք, ծառայությունների մատուցում է: Չկան գրանցված աշխատողներ, անհատ եմ: Տեխնիակական խնդրի հետևանքով դարձել եմ ԱԱՀ հարկատու, սակայն վերջերս եմ ծանուցում ստացել այդ մասին:
Կասեք խնդրեմ՝
1. ի՞նչ ամսական հաշվետովություններ պետք է ներկայացնեմ ԱԱՀ-ի համար,
2. այդ հաշվետվությունները միայն ամսվա համար են, թե՞ նաև եռամսյակային,
3. ի՞նչ վճարումներ (հարկեր) պետք է կատարեմ, դրոշմանիշայինից բացի,
4. արդյո՞ք նախորդ ամիսների համար հարկ է գանձվելու, չնայած որ նոր են տեղեկացրել։

Կա՞ արդյոք ուղեցույց կամ վիդեհոլովակ հարկային հաշվետվությունների վերաբերյալ։

Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. ի՞նչ ամսական հաշվետովություններ պետք է ներկայացնեմ ԱԱՀ-ի համար,
ԱԱՀ հաշվարկը ամսական է, շահութահարկինը տարեկան։
2. Այդ հաշվետվությունները միայն ամսվա համար են, թե՞ նաև եռամսյակային,
շահութահարկինը տարեկան է,
3. ի՞նչ վճարումներ (հարկեր) պետք է կատարեմ, դրոշմանիշայինից բացի,
ԱԱՀ,շահութահարկ,
4. արդյո՞ք նախորդ ամիսների համար հարկ է գանձվելու, չնայած որ նոր են տեղեկացրել։ Այո, գանձման ենթակա են։

5 Կա՞ արդյոք ուղեցույց կամ վիդեհոլովակ հարկային հաշվետվությունների վերաբերյալ։ Դիմեք հաշվապահի օգնության։

Անուշ

Իսկ ինչքա՞ն է կազմում ԱԱՀ և շահութահարկը։

Tigran

ԱԱՀ՝ 20, շահութահարկ՝ 18, հաշվարկները պետք է կատարվեն, հետո վճարվեն։

Անուշ

Շնորհակալություն,
Իսկ բացառություններ չկա՞ն։
Բոլորը 20% է։

Tigran

Կան ծախսերով նվազեցման հնարավորություններ, դրա համար եմ գրել պետք է կատարվեն հաշվարկներ տեղում, ԱԱՀ- 20 տոկոս է, շահութահարկը 18։

Անահիտ

4. Յուրաքանչյուր ամսվա համար հանձնեք ԱԱՀ հաշվետվութ., ըստ որի կերեվա ձեր բոլոր պարտավորությունները տույժերով: Չմոռանաք, որ հաջորդ տարին էլ եք համարվում (2023թ) ԱԱՀ վճարող։

Անուշ

Հաջորդ տարի ինչու՞ եմ համարվելու ԱԱՀ վճարող, ես միկրո եմ, ուղղակի տեխնիկական խնդրի հետևանքով դարձել եմ ԱԱՀ, հետո նորից հաջորդ տարի միկրոյի հայտ եմ ներկայացնելու։

Գայանե

Պետք է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները`  ԱԱՀ- ամսական/ձև N260/, շահութահարկ – տարեկան/ձև N240/ , սոց վճար- տարեկան/ձև N244/։

Անուշ

Շատ շնարհսկսլությեւն
Փաստորեն e-invoicing ծրագրով այդ մասով ոչինչ չունե՞մ ներկայացնելու։

Գայանե

Հաշվետվությունների ներկայացման մասով ՝taxservice.am ծրագրով, ծառայությունների մատուցման մասով՝ e-invoicing ծրագրով

Անուշ

Գայանե ջան, դուք մասնագիտությամբ հաշվապահ եք չէ՞
Խորհրդակցություն անու՞մ եք։

Գայանե

Հարգելի Անուշ, կոնկրետ Ձեզ ի՞նչ է հետաքրքրում:

Անուշ

Ուղղակի ձև 260 լրացնելու նրբությունները, որ սխալ թույ չտրվի։