Հարկման դաշտի ընտրության դիմում

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը բացվել է 25.01.23թ. -ին, դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան: Հիմա ես կհասցնե՞մ, 20-րդ օրը լրանում է 13-ին, կարո՞ղ եմ հենց ամսի 13-ին ակտիվացնեմ ու հայտարարությունը ուղարկեմ, թե՞ ուշացնում եմ:

Մի հարց էլ տամ․ եթե կազմակերպության տվյալները նոր են տվել, որը բացվել է 25.01.23թ. ես տնօրենի գրանցման հայտը բնականաբար պետք է ուղարկեմ 13.02.23թ-ով: Սա խախտու՞մ է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Ենթադրում եմ՝ նույնականացման քարտի մասին է խոսքը – “դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան“։ Նման դեպքերում կարող եք որպես լիազոր / օգտվող գրանցել այն անձին, ով ունի նույնականացման քարտ, որպեսզի չուշացնեք նշված ժամկետից։

Հարկային դաշտի ընտրության դիմումը տրվում է 20-օրյա ժամկետում։

Քրիստինե

Շնորհակալություն: Եթե շաբաթ կիրակի է ընկնում, կարող եմ չէ հայտը ուղարկել այդ օրերին, չեն ասի ուշացրել եք:

Knarik

Կազմակերպության տվյալները որո՞նք են,կարո՞ղ է պետ ռեգիստրի վկայականի մասին է խոսքը ,իսկ տնօրենի գրանցման հայտը պետք է ուղարկել,երբ ստանաք պետ ռեգիստի վկայականը:

Քրիստինե

Շնորհակալ եմ: Նոր են է տվել տվյալները, հետին ամսաթվով ոնց ընդունեմ տնօրեն, չի լինի: Հիմա հայտը միտի տամ:

Գայանե

Եթե Հարկային դաշտի ընտրության դիմումի ժամկետի տրման վերջին՝ 20-օրը շաբաթ կիրակի է ընկնում, ապա կարող եք հայտը ուղարկել այդ օրը: Չեն ասի ուշացրել եք:

Քրիստինե

Շնորհակալություն: Դա է անհանգստությունս, չուշանա:

Tigran

ոչ մի խնդիր չի լինի եթե շաբաթ կիրակի հարկային հայտարարությունը ներկայացնեք,տնօրենին երբ հարմար է այն ժամանակ էլ կգրանցեք,

Nerses

Այո, կարող եք, 20 օրը ներառյալ է հաշվարկվում։