Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խաղալիքի խանութ է մարզում, շրջհարկով է աշխատում, ապրանքները ձեռք է բերում առանց փաստաթղթերի, շուկայից է գնում։ Բացի շրջանառության հարկ 5 %-ից էլի հարկ կա՞, որ պետք է վճարի։ Դա խնդի՞ր է, որ առանց փաստաթղթի է ապրանք գնում։ Շնորհակալ եմ շատ։
2025-ից
Շնորհակալ եմ արձագանքելու համար․․իսկ կասեք օրինակ, եթե մինչև 2025 թ-ի հունվարի 1-ի դրությամբ 2024 թվականից ապրանքներ մնացած լինեն , այդ ապրանքները վաճառելուց խնդիր կլինի ՞։ Շնորհակալություն
01.10.24 դրությամբ պետք է ապրանքների մնացորդների գույքագրում անեք ըստ օրենքի
Հոդվածը կնշե՞ք։
ՀՕ-340 օրենք փոփոխությունը նայեք
Շնորհակալություն
այո դա խնդիր է, որ առանց փաստաթղթի է ապրանք գնվում, առավել ևս 2025-ից, արդեն դրա մասին այսօր որոշում ընդունվեց,
Հարգելի Տիգրան, այդ որոշումը կարող եք տրամադրել։
392-Ն 21.03.2024թ. արդեն հրապարակվել է
Շնորհակալություն
Իսկ քաղիրավական ծառայությունների մատուցման ակտի էլեկտրոնային դուրս գրման հետ կապված որոշում կա։
չկա,բայց իմաստ չկա դրա մասին որոշման,
Շրջհարկի դեպքում առայժմ խնդիր չէ, նվազեցում չեք կարող կատարալ միայն, 2025-ից արդեն խնդիր է։
Շնորհակալ եմ բոլորիցդ, իսկ կասեք դա ԱՁ-ի համար լավ է, թե՞ վատ )
Ճիշտը փաստաթղթով ստանալն է, որպեսզի 4 տոկոս նվազեցնեք։