Հարկեր ներմուծման ժամանակ

Մայա.

ՀՕ հոդված 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱԱՀ, բնապահպանական հարկ, ակցիզային հարկ։

Մայա

Շնորհակալություն

Nerses

Կախված ինչ եք ներմուծում։ ԱԱՀ-ն պարտադիր։

Մայա

Շնորհակալություն պատասխանի համար: Ներմուծվելու է ավտոպահեստամասեր 3-րդ երկրից: Խնդրում եմ ասել ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են առաջանում այս դեպքում /հայտարարություն, հայտարարգիր, մաքսային վիճակագրական…/:

Tigran

Մաքսային հայտարարագիր, դիմեք բրոքերի։

Մայա

Հարգելի Տիգրան սահմանին վճարումները  և մաքսազերծման ընթացակարգը բրոքերը  և տնօրենը իրականացնելու են: Հարցս taxservice -ով, e-gov-ով հանձնվելիք հաշվետվություններին  և համապատասխան վճարումներին են վերաբերվում:

Tigran

Taxservice -ով ձեր սովորական հաշվետվություններն եք ներկայացնելու, իսկ դրա արդյունքում 24 մլն-ի շեմը չեք գերազանցի կամ մինչև տարվա վերջ, մաքսային հայտարարագիրը ձեր համար արդեն հիմք է ծախսերի, այլ հաշվետվություն չկա դա ԵՏՄ-ից չի։

Մայա

շնորհակալություն

Karine։

Հարկային հաշվետվություն այդ պահով չունեք։ Սահմանի ձեր ձևակեևպումներն ու մուծումները և բրոքերի հայտարարագիրը բավական է։

Մայա

շնորհակալություն