Հարկեր աշխատավարձից

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Ամսական ԱՎՈՒՄ-ը կկազմի 122000 +122000/2=183000 դրամ: Այս գումարից պահվում է եկամտահարկ-21502 դրամ, 5490 դրամ 3 %, 1830 1 % /եթե այլ բան նախատեսված չէ կազմակերպությունում արհմիութենական վճարների հետ կապված/, այսինքն ` աշխատավարձը հարկումներից հետո կկազմի 154 178 դրամ:

Անահիտ

Ձեր աշխատավարձը 122000+122000/2=183000
աշխատավարձից պահումները183000*3%=5490 սոց վճար աշխատակցից
եկամտահարկ (183000-5490-30000-80000)*20%+8000=21502
մաքուր աշխատավարձ 156008դրամ:

Մարինա

Շնորհակալւթյուն պատասխանների համար:

Նարինե

Իսկ որ խնդրեմ, Անահիտ ջան, կարողեք պարզաբանել, թե ինչու 122 000+122000

nune

իսկ ուր մնաց պարգևատրման հարկերը ժողովուրդ: և իրոք ինչու է 2 անգամ վերցվում 122000 դրամը

Ծուշանիկ

Եթե ես ստանում եմ աշխատավարձ 2 տեղից, և աշխատանքներից մեկը պետական է, մյուսը պայմանագրային, արդյո՞ք 2 տեղից էլ պետք է գանձվի բոլոր հարկերը և վճարումները: