Արփինե.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է հուլիսի 1-ից հարկային պարտավորությունները՝ դրոշմանիշային վճարը և հդմ սպասարկման վճարը վճարել տերմինալի միջոցով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփինե.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է հուլիսի 1-ից հարկային պարտավորությունները՝ դրոշմանիշային վճարը և հդմ սպասարկման վճարը վճարել տերմինալի միջոցով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, իհարկե, կարող եք վճարել նաև տերմինալով։
Շնորհակալ եմ շատ, այսինքն սպը ի կամ Աձ ի կոմունալ վճարներն էլ կարող եմ տերմինալով անել՞
Դա չեք կարող, համաձայն անկանխիկի մասին 01․07-ից գործող օրենքի համաձայն։
Էդ դեպքում հդմ սպասարկումն էլ չեմ կարող:
Այո, դա էլ չեք կարող։
Իսկ եթե ԱՁ ի հդմ սպասարկման գումարը արդեն տերմինալով եմ փոխանցել,ի՞նչ պետք է անեմ։
Հուլիսի 1-ից անկանխիկ պետք է արդեն վճարեք։
Բարև Ձեզ, ուզում եմ հասկանալ , եթե օրենքի համաձայն անկանխիկ վճարումը դա “կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին” և մենք տերմինալով կանխիկ փոխանցում ենք մատակարարի բանկային հաշվին, ինչու՞ դա խախտում է համարվում։
Հուլիսի 1-ից տերմինալի միջոցով կարող եք վճարել միայն հարկային պարտավորությունները, իսկ մատակարար կազմակերպություններին՝ ոչ:
Համաձայն ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի
անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).